Իրանը պատրաստ է փաստաթղթերով ապացուցել իր ինքնիշխան իրավունքները Պարսից ծոցի վիճելի կղզիների նկատմամբ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր նախարարությունը սեփական արխիվում հայտնաբերել է այնպիսի փաստաթղթեր, որոնք հաստատում են Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը.

«Իր արխիվներում ԱԳՆ-ն ունի ավելի քան 40 միլիոն էջից բաղկացած փաստաթղթղեր, որոնք ապացուցում են Իրանի ինքնիշխան իրավունքները Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ»:

Ապրիլին Իրանի ԱԳՆ-ը քննադատել է Արաբական պետությունների լիգային՝ կապված իրանական Աբու Մուսա, Մեծ և Փոքր Տոմբ կղզիների վերաբերյալ նրա արած հայտարարության հետ:

Այն ժամանակ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտաարել էր, որ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Տոմբ կղզիներն Իրանի անքակտելի մասն են:

Տեսանյութեր

Լրահոս