Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ:

Ինչպես տեղեկացնում ենք  Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ կարծիքը հայտնել է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի լիագումար նիստում։

«Կենտրոնական Ասիան գլոբալ դարպաս է և Եվրասիայի բաբախող սիրտն է: Ահա թե ինչու մեր ներդրումային օրակարգն այդքան կենտրոնանում է այս տարածաշրջանի վրա: Անցյալ տարի մենք 10 միլիարդ եվրոյի ծախս են նախատեսել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի համար։ Դա կկրճատի ցամաքային ճանապարհը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև մոտ կեսով: Դա կազմում է ընդամենը 15 օր: Միջանցքը կբացի նաև մեր տարածաշրջանների միջև բիզնեսի չօգտագործված ներուժը: Եվ դա կխթանի կապերն ու առևտուրը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Ֆոն դեր Լայենը հայտարարել, որ 2025 թվականին Ուզբեկստանում տեղի կունենա ներդրողների նոր ֆորում, որը կապահովի միջանցքի մասնավոր ֆինանսավորումը և թույլ կտա գնահատել առաջընթացը: Նրա կարծիքով՝ մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կխթանի կապը վերոհիշյալ հինգ երկրների ու Եվրոպայի միջև:

«Բայց ենթակառուցվածքների շղթան ամբողջական չէ։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ»,- նշել է ֆոն դեր Լայենը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930