Բաժիններ՝

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3301-ի

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3301-ի, իսկ վիրավորներինը՝ 4792-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News-ը։

«Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 3301 մարդ, վիրավորվել՝ 4792-ը, իսկ 221-ը անհետ կորած է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրաշարժը համարվել է ամենամեծն այս տարվա ընթացքում և ամենաուժգինը մայրցամաքում վերջին տասնամյակի ընթացքում:

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել է 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, քանդել ճանապարհներ և կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930