Ոստիկանները հայտնաբերել են ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարած ու դատարանից փախուստի դիմած անձին (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 3-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են 43-ամյա Արմեն Կաբալյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կաբալյանը այս տարվա ապրիլի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մենախցից դիմել էր փախուստի, ինչի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հայտարարվել էր հետախուզում, և որպես խափանման միջոց՝ դատարանը որոշում էր ընդունել կալանավորումը:

Նշվում է, որ նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:

Հայտնաբերվելուց անմիջապես հետո Ա. Կաբալյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

0qLu33TpfvFtb7QuHGHS_tn 5eqVG0xXvsNkEh1DuFbP_tn ADrA23FV16CV97LFE8dT_tn NcGciceYIg1hO6iFUe64_tn

Տեսանյութեր

Լրահոս