Բաժիններ՝

Սպանությունների թիվը հանրապետությունում աճել է

Հայաստանում 2014-2024 թվականներին տարեկան կատարված սպանությունների միջին թիվը կազմել է 53, սակայն 2024 թվականին արձանագրվել է որոշակի աճ։

Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։Մասնավորապես, 2024 թվականին գրանցվել է 63 սպանության դեպք, մինչդեռ 2023 թվականին այդ թիվը եղել է 55՝ արձանագրելով աճ՝ 8 դեպքով կամ 14.5 տոկոսով։ Այդուհանդերձ, մայրաքաղաք Երևանում սպանությունների թիվը նվազել է՝ 7 դեպքով կամ 32 տոկոսով:

Ըստ հաշվետվության՝ 2024 թվականին սպանության փորձի դեպքերը նվազել են 4-ով կամ 6.2 տոկոսով՝ 2023 թվականի 65-ի փոխարեն գրանցվել է 61 դեպք։

Սպանության նախապատրաստության դեպքերը նույնպես նվազել են․ նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 2 դեպք, ինչը 50 տոկոս նվազում է։

Գլխավոր դատախազության գնահատմամբ՝ սպանությունների (այդ թվում՝ չավարտված) գործերով դատախազական լիազորությունների արդյունավետության բարձրացումը շարունակում է մնալ գերակա ուղղություն։ 2024 թվականին նման դեպքերի առթիվ նախաձեռնված բոլոր քրեական վարույթները քննարկվել են Դատախազության համապատասխան ստորաբաժանման ղեկավարների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930