 
                        Ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ քննարկման փուլում է գտնվում 9 դեպք
 
                                    2013 թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 9 դեպք, որից 1-ը՝ ընտրակաշառքների, 5-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը՝ ծեծի և վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 3 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        