Բաժիններ՝

Քեթրին Զետա Ջոնսը հոգեկան հիվանդության դեմ բուժում կստանա կլինիկայում

Դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը բուժօգնություն կստանա բժշկական կլինիկաներից մեկում: Ինչպես գրում է paparazzi.ru կայքը, դերասանուհին բուժում է ստանալու դեպրեսիվ փսիխոզ հիվանդության դեմ, որի դեպքում նկատվում են աֆեկտային վիճակներ և տրամադրության փոփոխություններ: Ենթադրվում է, որ Քեթրին Զետա Ջոնսի մոտ նշված հիվանդության թեթև ձևն է:

Ինքը՝ դերասանուհին, շատ քիչ է խոսում իր հիվանդության մասին. «Ես չեմ ցանկանում շատ խոսել իմ ախտորոշման մասին: Կասեմ միայն, որ այն մարդիկ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ, պետք է իրենց միայնակ չզգան: Միլիոնավոր մարդիկ գտնվում են նույն վիճակում… Մենք պետք է խոսենք դրա մասին, այցելենք մասնագետին և հետո չփակվենք ինքներս մեր մեջ: Դա ամենավատն է: Որպես այդ ամենը զգացած մարդ՝ կասեմ՝ իմացե՛ք, որ դուք միայնակ չեք, և միայն ձեզ մոտ չեն լինում դժվար պահեր»: Դերասանուհին 2011-ին բուժման մի փուլ արդեն անցել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս