Էլմար Մամեդյարովը մեկնում է Հնդկաստան և Շրի Լանկա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցեր է կատարելու Հնդկաստան և Շրի Լանկա: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովը Հնդկաստան է այցելելու մայիսի 2-5-ին, իսկ Շրի Լանկա՝ մայիսի 5-8-ին: Այդ այցերի շրջանակներում Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու երկու երկրների ղեկավարությունների ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են մի շարք ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Տեսանյութեր

Լրահոս