Բաժիններ՝

Հայկական որակյալ աշխատուժի 10-30 տոկոսը կհեռանա ազատ տեղաշարժի հնարավորության դեպքում

«Այսօր աշխատավորության քանակը զգալիորեն նվազել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, աշխատավորների քանակը, որոնք աշխատում են արդյունաբերության ոլորտում, այսօր  հազիվ է հասնում 80 հազարի, այնինչ խորհրդային տարիներին այդ թիվը մոտ միլիոն էր:

Նրա խոսքերով, սա բավական մտահոգիչ ցուցանիշ է և պետք է  լուրջ ջանքեր գործադրել քանակն ավելացնելու և եղածը պահպանելու համար: Գագիկ Մակարյանը նշեց, որ 2013թ. փետրվարին գործազրկությունը կազմել է 19.7 տոկոս և հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի համար անբարենպաստ պայմանները, այն առաջիկայում կարող է աճել: «Եվրամիության` Հայաստանին վերաբերող առաջընթացին վերաբերող զեկույցում պաշտոնական  թվերով գրած էր 18.4 տոկոս գործազրկություն, և այդ գործազրկության թվի համար կառավարություը խոստացել էր երեք տարիների ընթացքում այն իջեցնել 15 տոկոս»,-Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է  հայաստանյան աշխատուժի որակին, ապա այն, ըստ Գագիկ Մակարյանի, միջազգային շուկայում մրցունակ չէ, պահանջարկ ունեն հիմնականում տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների մասնագետները: «Հայկական որակյալ աշխատուժի 10-30 տոկոսը կհեռանա, երբ  ցիրկուլացիոն միգրացիան, ազատ աշխատուժի տեղաշարժման բանաձևերը սկսեն գործել Հայաստանի և այլ պետություններր միջև»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Հայաստանի գործատուների միության նախագահ նշեց, նաև, որ մեր երկիր մուտք գործած աշխատուժը չի կարելի համարել անորակ, բայց նաև այն բարձրակարգ չէ, գալիս են հիմնականում սննդի և այլ ծառայություններ ոլորտի աշխատողները և ԱՊՀ երկրների տարածքից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս