Թուրք իրավապաշտպաններն ահազանգել են հայկական եկեղեցու ու գերեզմանատան ավերման մասին (լուսանկարներ)

Թուրքական Demokrat Haber կայքի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների գրասենյակի (IHD) Սիիրթի (Սղերթ) մասնաճյուղն ահազանգել է Էրուհի հայկական եկեղեցու և գերեզմանոցի ավերման մասին:

Իրավապաշտպանների խոսքերով՝ եկեղեցին վերածվել է աղջիկների մանկատան. «Սա հարձակում է հայ ժողովրդի հավատքի ու կենսակերպի դեմ: Պետք է վարչական ու քրեական հետաքննություն անցկացնել պատասխանատուների հանդեպ»:

Թուրք իրավապաշտպաններն այս մասին պատրաստած իրենց զեկույցը ներկայացրել են մամուլի ասուլիսի ժամանակ: IHD-ի Սիիրթի մասնաճյուղի ղեկավարներից Սերդար Բաթուրը ցուցադրել է մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, որ Սուրբ Հովհաննես եկեղեցուն պատկանող, խաչ և հայերեն գրություններ պարունակող քարեր են օգտագործվել նոր շինության կառուցման ժամանակ:

Իսկ Զանա Աքսուն լրագրողների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ նախորդ տարի «Էրուհ-Սիիրթ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում ավերվել է հայկական գերեզմանատունը: Շինարարական մեքենաներն ավերել են հայկական մոտ 100 գերեզման, իսկ ցաքուցրիվ արված ոսկորները վերաթաղել են տեղի գյուղացիները:

Նա ընդգծել է, որ դրա համար որևէ չինովնիկ չի պատժվել, և որ եկեղեցու ու գերեզմանատան ավերմամբ փորձում են վերացնել հայերին պատկանող հետքերը՝ հիշեցնելով, որ 1915 թվականին տեղի հայերին բաժին են ընկել մեծ դառնություններ:

DSC_0039

DSC_0043

DSC_0040

ewbv7

ewbv7_1

Տեսանյութեր

Լրահոս