Իրանը Պարսից ծոցի ափին կհիմնի բենզինի արտահանման կենտրոն
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Պարսից ծոցի ափին ընկած Բանդար Աբբաս նավահանգստում ստեղծելու է բենզինի արտահանման կենտրոն: Դա տեղի կունենա այն բանից հետո, ինչ կավարտվեն բենզինի արտադրության հետ կապված երկու նախագծերը:
Կանխատեսումների համաձայն, Բանդար Աբբասի նավթավերամշակման գործարաններն օրական արտադրելու են մինչև 50 միլիոն լիտր բենզին: Այդ երկու գործարաններում արտադրվելիք բենզինը համապատասխանելու է «Եվրո 4» և «Եվրո 5» ստանդարտներին:
Ներկայումս Իրանում պատրաստվում են գործարկել նավթավերամշակման 4 գործարան: Դա կկրկնապատկի բենզինի արտադրությունը երկրում՝ այն հասցնելով օրական մինչև 144 միլիոն լիտրի: