
Սլովենիայի ԱԳ նախարարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները։
Սլովենիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ջերմորեն ողջունում ենք ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանի հնչող հայտարարությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում պայմանագիրը կստորագրվի, որը կնշանավորի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջանը»,- գրել է Տանյա Ֆայոն։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։