ԱՄՆ-ն անբավարար է համարել Ադրբեջանում կրոնական ազատությունների մակարդակը

Haqqin.az-ի փոխանցմամբ`ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հրապարակել է իր հերթական զեկույցը:

Դրանում ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ Իրանը, Իրաքը, Պակիստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանն այն երկրներն են, որտեղ ավելի շատ են խախտվում հավատացյալների իրավունքները:

Ամենամյա զեկույցում խոսքը հիմնականում գնում է կտտանքների, տևական ժամկետով ձերբակալությունների ու մարդկանց անհետացման մասին: Ցուցակի երկրորդ մասում Աֆղանստանի, Ղազախստանի ու Ռուսաստանի հետ մեկտեղ ներառվել է նաև Ադրբեջանը, որ ամերիկացի փորձագետների կարծիքով՝ ազատ դավանանքի շուրջ տիրող իրավիճակն անբավարար է:

Ավելին, զեկույցի համաձայն, Ադրբեջանը ԵԽ-ի անդամ միակ երկիրն է, ուր գրաքննության է ենթարկվում կրոնական գրականությունը:

Տեսանյութեր

Լրահոս