Բաժիններ՝

Թրամփը վրդովված է Կանադայի կողմից ամերիկյան կաթնամթերքի նկատմամբ սահմանված մաքսատուրքերից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայից պահանջել է անհապաղ նվազեցնել ամերիկյան կաթնամթերքի մաքսատուրքերը՝ դրանք անվանելով վրդովեցուցիչ։ Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում։

«Կանադան պետք է անհապաղ չեղարկի իր հակաամերիկյան գյուղատնտեսական մաքսատուրքերը, որոնք երկար ժամանակ համարվում էին աղաղակող», – գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ շուտով ազգային արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում՝ կապված Կանադայի գործողությունների հետ։

Կանադայի իշխանությունների պաշտոնական արձագանքն ԱՄՆ նախագահի հայտարարություններին դեռ հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս