
Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում

Ստամբուլից Մոսկվա թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո ինքնաթիռն այդպես էլ Մոսկվա չի ուղևորվել և վերադարձել է Ստամբուլ։