
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Մարտի 11-ին Երևանի ժամանակով 21:45-ին կկայանա «Բարսելոնա»-«Բենֆիկա» խաղը: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ն:
Կեսգիշերին միմյանց դեմ կմրցեն «Բայեր»-«Բավարիա» ( առաջին խաղ` 0:3), «Ինտեր»-«Ֆեյենորդ» (առաջին խաղ` 2:0), «Լիվերպուլ»-ՊՍԺ (առաջին խաղ` 1:0) թիմերը:
Մարտի 12-ին ժամը 21:45-ին կկայանա «Լիլ»-«Բորուսիա» խաղը (1:1), իսկ կեսգիշերին կմրցեն «Արսենալ»-«ՊՍՎ» (7:1), «Աստոն Վիլա»-«Բրյուգե» (3:1), «Աթլետիկո»-«Ռեալ» (1:2) թիմերը:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214037