
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կա՛մ արագ կավարտվի, կա՛մ ընդհանրապես չի ավարտվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտափույթ լուծում չստանա, ապա այն կարող է ընդհանրապես չավարտվել։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք շատ են աշխատում այդ պատերազմն ավարտին հասցնելու համար։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և կարծում եմ, որ ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում…. Մենք ձեզ կտեղեկացնենք ընթացքի մասին: Կա՛մ դա տեղի կունենա բավական արագ, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենա», – ասել է Թրամփը:
Ավելի վաղ Օվալաձև աշխատասենյակում Սթարմերի հետ միասին լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ ղեկավարին հարց էին ուղղել՝ արդյոք նա կարող է վստահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Վստահել և ստուգել», – ասել է Թրամփը՝ կրկնելով ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի տեսակետը Խորհրդային Միության հետ բանակցությունների մասին։Թրամփի խոսքով՝ հարկավոր է ստուգել, որովհետև երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։
«Ես վստահ եմ, որ երբ մենք համաձայնագիր կնքենք, այն կպահպանվի», – ասել է Թրամփը։