«Օդնոկլասնիկիի» ստատուսների ժողովածու էր․ Մամիջանյանը՝ Փաշինյանի գաղափարական ուղերձի մասին

Նիկոլ Փաշինյանի գաղափարական ուղերձը նման էր «Օդնոկլասնիկի» սոցցանցի մեջբերումների ժողովածուի. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Նույնիսկ ոչ թե «Ֆեյսբուքի», այլ հենց «Օդնոկլասնիկիի» ստատուսների ժողովածու էր։ Ես այդ ստատուսները մեկնաբանում էի դպրոցում, բայց հիմա էլ դպրոցական չեմ, թույլ տվեք չմեկնաբանել։ Այնտեղ միտք էլ չկար»,- նշեց Մամիջանյանը։

Նա նշեց, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները, թե՛ Արփինե Սարգսյանը և թե՛ Սրբուհի Գալյանը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր հնչեցրած հարցերի մեծ մասին չեն պատասխանել։

«Տիկին Գալյանը չպատասխանեց իմ նշած խնդիրներին՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, Արմեն Աշոտյանից, Մլյանից, քաղաքապետներից, Նարեկ Սամսոնյանից, Վազգեն Սահաթելյանից, Էդգար Ղազարյանից և մնացածից, իսկ տիկին Սարգսյանի պատասխանը, որ ընթանում է քննություն, քննությունը կարող է ընթանալ տարիներ: Ես չեմ կարծում, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը կարող է տարիներ շարունակ չբացահայտված մնալ: Սրանք խնդիրներ են, որոնք պիտի բարձրաձայնվեն, կապ չունի, թե որ ֆորմատում: Դա ցանկացած ընդդիմադիր պատգամավորի պարտքն է իր ընտրողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ԱՆ նախարար Գալյանն իրենց առաջարկեց միանալ Սահմանադրության բարեփոխումների քննարկումներին, Մամիջանյանն ասաց. «ՀՀԿ-ն կեղծ, հորինված, իսկ որոշ դեպքերում Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացներին չի մասնակցում։

Դուք ռեալ չեք, չէ՞, հարցում, որ հնարավորություն կա այդտեղ խոչընդոտելու իշխանությանը, ինչի՞ն հնարավորություն կար խոչընդոտելու՝ սահմանադրական անկախ ինստիտուտների ՔՊ-ացմա՞նը: Քվեարկեին, չքվեարկեին, մեկ է, մենք ունենք ՔՊ-ին ծառայող սահմանադրական ինստիտուտներ՝ ԿԸՀ-ից մինչև մնացած բոլորը»:

Տեսանյութեր

Լրահոս