SEPA-ն ցույց է տալիս մեր հանձնառությունը. սահմանին ԵՄ առաքելությունը նվազեցնում է էսկալացիայի ռիսկը. Պարույր Հովհաննիսյան

ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին բերում է կայունություն և փոքրացնում է էսկալացիայի հավանականությունը. ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին իր խոսքում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանը շատ շնորհակալ է Եվրամիությանը՝ իր քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու համար:

Փոխնախարարը նշեց՝ ՀՀ-ի ցանկությունն է տարածաշրջանում սահմանել անվտանգություն, որ հաստատենք Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա և ԵՄ․ «Առաջընթացը, որը ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջին տարիներին գրանցվել է, ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ընդլայնելու մեր օրակարգը Եվրամիության հետ և տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»։

Հովհաննիսյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում գործընկերության օրակարգի շուրջ նոր փաստաթղթի վերաբերյալ։ «Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները»,-ասաց նա։

Կարդացեք նաև

Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը», որը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են շատ ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ:

Հովհաննիսյանը շեշտեց նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին:

Տեսանյութեր

Լրահոս