
Ռասմուսենն ակնարկեց, որ ԵՄ դիտորդները կարող են մնալ ՀՀ սահմաններին համաձայնագրի ստորագրումից հետո
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք բացասական հետևանքներ չեն լինի այն բանից հետո, երբ ԵՄ դիտորդների առաքելությունը հեռացվի, որովհետև դիտորդների ներկայությունը սահմանի վրա իրոք ունեցել է դրական ազդեցություն:
Նման հարց տրվեց այսօրվա ասուլիսին «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Ի պատասխան, նա ասաց, որ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու կողմերի միջև. «Կլինեն ուրիշ գործիքներ կամ միջոցներ՝ սահմանը վերահսկելու համար, որոնք թույլ չեն տա, որպեսզի խաղաղության համաձայնագրի խախտումներ լինեն սահմանի վրա»:
Հարցին՝ դա երրորդ երկրների ներկայությո՞ւն է նշանակում, ինչպե՞ս է դա դիտարկվելու, նա պատասխանեց. «Ոչ երրորդ երկրներ. ԵՄ-ն երկարացրել է առաքելության մանդատը ևս 2 տարով»:
Մանրամասները՝ տեսանյութում