Բաժիններ՝

Հրշեջները մարել են Դոնի Ռոստովի պահեստում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Դոնի Ռոստովի պահեստներից մեկում բռնկված բաց կրակը, ինչի հետևանքով, սակայն, շինության տանիքը մասնակի փլուզվել է:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների Ռոստովի մարզի գլխավոր տնօրինության ներկայացուցչի խոսքերը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի առավոտյան՝ Դոնի Ռոստովի 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով թղթի թափոնների պահեստում։

Ավելի ուշ հրդեհի մակերեսը հասել է 1,8 հազար քառակուսի մետրի, մասնակի փլուզվել է շենքի տանիքը։ Հրդեհը տեղայնացվել է:

«Բաց հրդեհը մարվել է տեղի ժամանակով ժամը 13:18-ին »,- ասել է վարչության ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728