
17-ամյա տղան Վանաձորում ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել բժշկական կենտրոն

Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, ով բարձրությունից է ընկել, 17-ամյա Լ Ա-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է նրան ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել: