
Տոկիոյի և Ստամբուլի միջև ուղիղ չվերթներ են մեկնարկել

2025-ի փետրվարի 12-ից Ճապոնիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ «All Nippon Airways»-ը (ANA) ուղիղ թռիչքներ է սկսել դեպի Ստամբուլ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թռիչքները կատարվում են շաբաթական 3 անգամ Տոկիոյի Հանեդա օդանավակայանից դեպի Ստամբուլի Գրանդ օդանավակայան։
Ճապոնական ավիաընկերության գործադիր տնօրենը նշել է, որ երկու երկրների միջև կան պատմական և մշակութային խոր կապեր։
Նշվում է, որ 2024-ին Ճապոնիա է մեկնել 62.100 թուրք զբոսաշրջիկ։ Ակնկալիք կա, որ այս նոր ուղիղ չվերթը կամրապնդի Թուրքիայի և Ճապոնիայի միջև զբոսաշրջային, առևտրային և արդյունաբերական հարաբերությունները։