Բաժիններ՝

Արտախուրակ. եկեղեցական զգեստներ

Եկեղեցու կյանքում տարբեր դարաշրջաններում նվիրապետական աստիճանների տարբերակման նպատակով հաստատվեցին զգեստների որոշ մասեր, որոնք հատուկ եղան տվյալ նվիրապետական աստիճանը կրողի համար:

Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում են իրենց նվիրապետական բարձր աստիճանը:

Ինչպես եպիսկոպոսը, հայոց հայրապետը նույնպես իր վակասից կախված ունի արտախուրակներ, որոնք 6-7սմ լայնությամբ և 30-35սմ երկարությամբ, խույրի նման զարդարուն, նույն գույնով և աշխատանքով խույրին հատուկ զարդարանքներ են:

Նախկինում արտախուրակներն ամրացվել են խույրից, խույրը գլխի վրա ամուր պահելու համար, որպես ամրակապ: Հայ եկեղեցում ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու արտախուրակները առանձնացվել են խույրից և որպես զարդամասեր կախվում են վակասից: Սուրբ Պատարագի ժամանակ խույրը հանելուց հանվում են նաև արտախուրակները:

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս