![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է 100 անգամ ավելի միջուկային կենտրոններ կառուցել
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Iran-1.jpg)
Իրանը հարյուրապատիկ անգամ ավելի շատ միջուկային օբյեկտներ կկառուցի, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը համարձակվեն հարվածել դրանց։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկյանը Բուշերի նահանգ կատարած այցի ժամանակ։
«Նրանք (նկատի ունի ԱՄՆ-ին և Իսրայելին) սպառնում են հարվածներ հասցնել մեր միջուկային կենտրոններին։ Նրանք կարող են հարվածել շենքերին, բայց չեն կարող հարվածել դրանք կառուցող «ուղեղներին»։ Թող հարյուր կենտրոն խփեն, նույն հազարավորները նորից կկառուցվեն»,- ասել է Իրանի նախագահը։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը։
Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտնել էր, որ, ըստ ԱՄՆ հետախուզական գործակալությունների, Իսրայելը դիտարկում է 2025 թվականին Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ փորձելով օգտվել Թեհրանի թուլացումից: