Իսրայելի ԱԳՆ-ն մեկնաբանել է պատանդների փոխանակումից ՀԱՄԱՍ-ի հրաժարումը

Փետրվարի 15-ին պատանդների փոխանակումը մերժելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման որոշումը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը Իսրայելում Եվրամիության դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի որոշումը նշանակում է պատերազմ վերադառնալու որոշում։ Մենք պատրաստ ենք, եթե ՀԱՄԱՍ-ը փորձի հարձակվել Իսրայելի վրա», – ասել է նախարարը։

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել էր, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը «Իսրայելի կողմից պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։

Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իր պետությունը կվերսկսի պատերազմը Գազայում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի պատանդներին։

Տեսանյութեր

Լրահոս