ԱՄՈ՛Թ. Ֆրանսիայի հայ համայնքն աջակցո՞ւմ է Արցախը, Հայաստանը հանձնողի հակահայկական գաղափարախոսությանը
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում գտնվելու այս օրերին հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Լուսանկարներից ակնհայտ է դառնում, թե ովքեր են մասնակցում նրա հետ հանդիպմանը: Կան մարդիկ, որոնք համագործակցում են աղետաբեր ՔՊ-ի հետ Հայաստանում: Իհարկե, դեռևս հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանի ադրբեջանա-թուրքական պրոպագանդային որևէ մեկը հակադարձե՞լ է, թե՞ ոչ, դա դեռ կփորձենք ճշտել, բայց փաստը, որ ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությունն ուրացողի հետ հանդիպմանը, արդեն իսկ ամոթալի է: Ներկայացնենք Փաշինյանի որոշ «մտքեր».
- «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիան է. այն պիտի դառնա ամբողջ հանրությանը:
- Սփյուռքը պիտի աջակցի ՔՊ-ի՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը:
- Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից եղել է մեկ կուսակցության՝ ՀՅԴ-ի գաղափարախոսություն:
- Բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. ՀՀՇ-ին թվացել է՝ ինքն ավելի լավ դաշնակցական է:
- Հայաստանի Հանրապետությունը չպետք է օգտագործել այլ հայրենիքի համար: