![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ը պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագիրն անօրինական է որակել
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/tramp-2.jpg)
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (HRC) կողմից ստեղծված անկախ հանձնաժողովի նախագահ Նավի Փիլայը։
«Թրամփը չափազանց վատ է հասկանում միջազգային իրավունքը։ Օկուպացված տարածքում ապրող մի խումբ մարդկանց բռնի տեղահանումը միջազգային իրավունքի խախտում է և հավասարազոր է էթնիկական զտումների»,-ասել է նա եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։
Ըստ Փիլայի՝ «ոչ մի օրինական ճանապարհ» չկա՝ իրականացնելու Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայից հեռացնելու և այն ԱՄՆ-ի սեփականությանը փոխանցելու գաղափարը։