Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1100 բեռնատար է հերթագրվել
Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1100 բեռնատար է հերթագրվել: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
«Ժամը 11:00-ի դրությամբ էլեկտրոնային հերթում 1140 բեռնատար կա գրանցված»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: