![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ դատախազությունը «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել The Barents Observer-ը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Screenshot_1-5.png)
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել նորվեգական The Independent Barents Observer-ը, որը «նման անունով առցանց թերթի սեփականատեր է»։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Independent Barents Observer-ը, ըստ հաղորդագրության, «ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումներում»:
«Օնլայն հրատարակության թիմը բաղկացած է «անկախ դիտորդներից»: Նրանք բացահայտորեն աջակցում են Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությանը և պաշտպանում են ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացումը մեր սահմանների մոտ», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։
The Barents Observer-ը հրապարակում է նյութեր Հյուսիսային Եվրոպայի մասին անգլերեն և ռուսերեն: Կայքում նշվում է, որ այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը ամբողջությամբ պատկանում է խմբագրակազմին։ Նշվում է, որ «ոչ մի տարածաշրջանային կամ ազգային պետական մարմին բաժնետոմս չունի ընկերությունում և որևէ կերպ չի ազդում լուրերի հավաքագրման կամ խմբագրական հոդվածների վրա»։