Բաժիններ՝

ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ողջունում է ՌԴ-ի հետ առճակատումը նվազեցնող ԿՀՎ ցանկացած որոշում

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ողջունում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ցանկացած կադրային և վարչական որոշում, որը կօգնի նվազեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը: Դրա մասին «Коммерсантъ»-ին հայտնել են ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունից՝ պատասխանելով ԱՄՆ հետախուզական ծառայություններում հնարավոր վերադասավորումների մասին հարցին։

«Ձեռնպահ ենք մնում ԿՀՎ-ի ղեկավարության որոշումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց»,- հավելել է հետախուզական գործակալությունը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԿՀՎ-ն իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է հրաժարական տալ և դրա դիմաց 8 ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում ստանալ։ WSJ-ի աղբյուրները պնդում են, որ դա ԿՀՎ-ին նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթություններին, ներառյալ՝ թմրակարտելների դեմ պայքարին «համապատասխանեցնելու» փորձ է:

Հունվարի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրամայել է հետախուզության 51 նախկին պաշտոնյայի զրկելգաղտնի տեղեկությունների հասանելիությունից: Նրանք բոլորը, Թրամփի հրամանով, 2020 թվականին աջակցել են Ջո Բայդենի «ապակողմնորոշիչ» արշավին: Փետրվարի 3-ին Դոնալդ Թրամփը Մայքլ Էլիսին նշանակեց ԿՀՎ-ի փոխտնօրեն։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Էլիսը կօգնի ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռաթքլիֆին գործակալությունը կրկին դարձնել «աշխարհի մեծագույն հետախուզական գործակալությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս