Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը գործել են Վրաստանի ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն, ինչպես նաև NED-ը և այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ։

Դրա մասին Ղազախստանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ USAID-ի գործունեության վերաբերյալ հայտարարության, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ կփոխվի, և կդադարեցվի այն տգեղ համակարգումը, որը գոյություն ուներ դեսպանատան, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների միջև։

Տեսանյութեր

Լրահոս