ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում (www.competition.am) ստեղծվել է գների մոնիտորինգի բաժին, որտեղ հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին։
Այս մասին տեղեկացրել է ՄՊՀ-ի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման ու հրապարակած տեսանյութի միջոցով:
Կայքում տեսանելի է, թե ինչ արժե ապրանքը տարբեր վաճառակետերում, կամ ինչպես է փոխվել տվյալ ապրանքի գինն ամիսների ընթացքում։