Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել Չինաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցները

Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումից բացի, Միացյալ Նահանգները կարող է նաև այլ սահմանափակող միջոցներ կիրառել Չինաստանի դեմ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

«Այո, անպայման, եթե նրանք շարունակեն խաբել և գողանալ», – ասել է նա՝ պատասխանելով Պեկինի դեմ նոր միջոցներ ձեռնարկելու հնարավորության մասին հարցին։Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը։

Ըստ Սպիտակ տան՝ առաջիկա օրերին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծինփինի հետ։ Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել՝ 15% մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ածխի և հեղուկացված բնական գազի նկատմամբ և 10% մաքսատուրքեր՝ նավթահումքի, գյուղտեխնիկայի և որոշ մեքենաների նկատմամբ։

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից ներկրվող այս ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս