Փաշինյանի ակնարկը, թերևս, վերաբերում է հայ-թուրքական սահմանին. Տիգրան Աբրահամյան

Հունվարի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայության շրջանակի ընդլայնումը:

«Քանի կա այդ քաղաքական կամքը՝ համագործակցելու, մենք կհամագործակցենք, եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի։ Մենք հիմա համատեղ ծառայություն ենք իրականացնում, և չեմ էլ բացառում, որ այդ համատեղ ծառայության շրջանակը կընդլայնվի»,- շեշտել էր նա:

Թե ե՞րբ նման անհրաժեշտություն կարող է լինել և ո՞ր ուղղությամբ, 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Կարծում եմ, որ դա ավելի շատ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, և հատկապես այն հանգամանքի պարագայում, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի: Եվ ոչ թե հայկական սահմանապահ զորքերն ամբողջությամբ ծառայություն իրականացնեն հայ-թուրքական սահմանին, այլ, ինչպես եղավ հայ-իրանական սահմանի դեպքում, հնարավոր անցակետի կամ անցակետերի պարագայում, բուն անցակետում ծառայություն իրականացնեն հայ սահմանապահները: Իհարկե, այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին, դեռևս որևէ երևացող, տեսանելի բան չկա հայ-թուրքական սահմանի բացման մասին, բայց գուցե ակնարկը հայ-թուրքական սահմանի ուղղությամբ համատեղ ծառայությանն է վերաբերում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները հեռանալու էին հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից, ինչը և արվել է:

«Համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով»,- նշվում էր Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս