Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հունվարի 22-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով տեղեկատվական խնդիրների վերաբերյալ ռուս-իրանական միջգերատեսչական խորհրդակցություններ:

Հաղորդագրության համաձայն՝ երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ տեղի է ունեցել բովանդակալից կարծիքների փոխանակում՝ շեշտը դնելով մեդիաոլորտում համաձայնեցումների հետագա ամրապնդման վրա:

«Զարգացնելով երկու երկրների նախագահների կողմից հունվարի 17-ին ստորագրված՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համապատասխան դրույթները՝ արձանագրվել է թշնամական տեղեկատվական արշավներին, ապատեղեկատվության տարածմանը հակազդելու, ռուս և իրանցի լրագրողների մասնագիտական գործունեությանն աջակցելու գործում ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում փոխգործակցությունը խորացնելու կարևորությունը:

Շեշտվել է Ռուսաստանի և Իրանի ԶԼՄ-ների միջև շփումներն ու փոխանակումները հետագայում ընդլայնելու փոխադարձ հետաքրքրությունը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031