Ճանապարհորդությունը, որն անցնում ենք, Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դուրս է՝ դեպի իրական Հայաստան

«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում են ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է «իրական Հայաստանի» հայեցակարգի վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենք իրականացնում են բալանսավորված արտաքին քաղաքականություն:

«Դա նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մի հարաբերությունը՝ մյուսի հաշվին, բայց մյուս կողմից՝ այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ, և հայեցակարգային նրբությունն այն է, որ այդ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի, և այդ բալանսը դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է ՀՀ անվտանգությունը, որն էլ իր հերթին՝ հիմնված է լեգիտիմության Հայաստանի վրա, որի վրա էլ իր հերթին՝ հիմնված է «իրական Հայաստանի» հայեցակարգը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ ճիշտ զարգացման տրամաբանության վրա են հայտնվել.

«Այն պրոցեսը, որը մենք անցել ենք, ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս՝ այսօրվա իրական աշխարհ: Այն բոլոր բարեփոխումները, որ այսօր անում ենք, հենց դրա մասին են: Առաջարկում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներով մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ, և դուրս գանք այդ վեպի սյուժեից՝ դեպի «իրական Հայաստան»»:

Կարդացեք նաև

Փաշինյանն ասաց, որ Դավոսի համաժողովի առաջին օրերին չի մեկնել՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելու համար, և ստացվում է, որ համաժողովին վերջին երկու օրերին է մեկնելու.

«Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին: Ըստ ամենայնի, հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս