Սյունեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ԱԺ ամբիոնից ստում է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե 2018 թվականից հետո իր կյանքում մեկ բան է ավելացել՝ վարկերը, որոնք չի ամաչում հայտարարագրել։ Հետևաբար՝ չի հասկանում այն վայնասունը, որը կապված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հետ։

«Էն, ինչը մեր հալալ քրտինքով ենք ձեռք բերում, խոսքը դրա մասին է, տեղյակ ենք պահում՝ ունենք այն, ինչ ունենք, ոչ թե գողանանք, այլ ծագման գույք ունենանք, և այլն։ Սիրելի հայրենակիցներ, մեզ մոտ միայն հալալ քրտինքով  վաստակած գումարներ են։

Ցանկացած լավ օրենք վայնասուն է բարձրացնում, ուղիղ համեմատականով ասեմ՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի մասին է։ Ի՞նչ տեղի ունեցավ, այսօր քաղաքացիներն ինձ մոտենում, ասում են՝ «ախպեր, բա ասում էին՝ թանկանո՞ւմ է, այս փաթեթներով էժանանում է, 90 դրամ, 80 քանի դրամ»։

Երբ մեր քաղաքացիները ծանոթացել են այդ փաթեթներին, ակնհայտ տեսանելի է դարձել, որ ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացու համար»,- նշեց իշխանական պատգամավորը։

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ 90 և 80 դրամների հետ կապված Կարեն Համբարձումյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում, մինչև այս պահը՝ որևէ փորձագետ կամ, օրինակ, Երևանի քաղաքապետարանը նման թվերի մասին չի խոսել և չի հրապարակել։

Մանրամաները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս