Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում»,- ասված է հաղորդագրությունում։

Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Տեսանյութեր

Լրահոս