«Այս օրն եմ որդուս ճանապարհել բանակ. որդիս չեկավ, բերեցին, և այսօր դատում են որդուս հորը».Աստղ Գալեյան
Այսօր դատարանը մեղավոր ճանաչեց 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, նրա նկատմամբ սահմանելով 3 տարի 7 ամսվա ազատազրկում։
Գարիկ Գալեյանի կնոջ՝ Աստղ Գալեյանի խոսքով՝ դատարանի նման որոշումն իր համար սպասելի էր, քանի որ ուներ ամենավատ կանխազգացումը։
«Երբ հետ եմ գնում ու հիշում իրենց այս ամբողջ դատավարությունները, այս ամենն ինչ համար սպասելի էր, որ ոչինչից պետք է ստեղծվի մի գործ, որը պետք է տանեն կալանքի կամ տնային կալանքի՝ տարբերություն չկա»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աստղ Գալեյանը։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մարդու վրա թքելը մնում է անպատիժ, իսկ ջուր լցնելը՝ պատժվում է, ԱԺ նախագահը թքում է մարդու վրա ու մնում անպատիժ, Աստղ Գալեյանը պատասխանեց, որ իրենց թվում է, թե հեշտ բան է ունենալ որդի, մեծացնել ու այդ որդին այսօր չլինի ։
«Իրենց թվում է, պետք է համակերպվենք, բայց ինչի հետ համակերպվենք, երբ դավաճանական կերպով տարել են ու մեր երեխաներին սպանել են։ Այն ծնողները, որոնք խոսում են, այդ մասին բարձրաձայնում, դառնում են իրենց աչքի «փուշը», ամեն կերպ ուզում են վնասել, կալանավորել։
Դատախազը 3,7 ամիս պատիժ է պահանջում՝ ամենավերջին սրիկայի նման, նա կարող է դուրս գալ այստեղ, ես հիմնավորեմ, թե ինչու եմ իրեն անվանում սրիկա։
Այս օրը՝ 2019 թվականի հունվարի 17-ին եմ իմ որդուն ճանապարհել հայոց բանակ, այն հույսով, որ 2 տարի անց ես իմ որդուն պետք է դիմավորեմ։ Իմ որդին չեկավ, իմ որդուն բերեցին՝ փակ, դրոշակով փաթաթված։ Ու այսօր դատում են իմ որդու հորը, ի՞նչ զգացողություն պետք է ունենամ ես, որ անհամբեր սպասում եմ, որ այստեղ շուտ ավարտեմ, որ գնամ Եռաբլուր, բայց գնամ այնտեղ ինչ ասեմ իմ որդուն։ Ասեմ հորդ դատեցին, իրենք ամենավերջին սրիկնաներն են՝ սկսած ամենավերևներում նստածներից, մինչև այս կամակատարները»,-շեշտեց Աստղ Գալեյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում