«Արդշինբանկում» հատուկ Ռուստամ Բադասյանի համար պաշտոն են հորինել
Օրերս «Արդշինբանկում» բարձր պաշտոն ստացած Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը 168.am-ի տեղեկություններով՝ բավականին բարձր աշխատավարձ կստանա:
Հատկանշական է, որ այն պաշտոնը, որը կզբաղեցնի Ռուստամ Բադասյանը, նախկինում չի եղել:
Բանկի սեփականատեր Կարեն Սաֆարյանը հատուկ Ռուստամ Բադասյանի համար է ստեղծել իրավական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը, որը ՊԵԿ նախկին նախագահը կհամատեղի բանկի նախագահի խորհրդականի պաշտոնի հետ:
Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանը կստանա շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ: