ՀՀ-ն չի ցանկանում պատնեշ լինել․ Միրզոյանի արձագանքը՝ Ալիևի սպառնալիքներին
«ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չի լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև»,- ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
«Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ՝ կապող օղակ, կամուրջ»,-ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև.
««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»,-ասել էր նա։