Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին, կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին, կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրսԻրադարձային
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Թաթուլ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.9 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել է ճանապարհի մեջտեղում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Հարվածի հետևանքով խոշոր եղջերավոր անասունը սատկել է:
Պարեկային ծառայությունը պարզում է խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը: