Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է «ազատ աշխարհը պաշտպանելու համար». Թրամփ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայից՝ հօգուտ Միացյալ Նահանգների, քանի որ դա անհրաժեշտ է Վաշինգտոնի ազգային շահերը պաշտպանելու համար։
«Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե դրանք կան, ապա Դանիան պետք է հրաժարվի այդ իրավունքներից, որովհետև Գրենլանդիան մեզ հարկավոր է ազգային անվտանգությունն ապահովելու համար, ազատ աշխարհը պաշտպանելու համար»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոսքով՝ չինական և ռուսական նավերը կանոնավոր կերպով երթևեկում են կղզու շուրջը, և նրանց ափից տեսնելու համար «նույնիսկ հեռադիտակի կարիք չկա»։
Ավելի վաղ նորընտիր նախագահն արդեն մտադրություն էր հայտնել Գրենլանդիան դարձնել ԱՄՆ-ի մաս։