Բաժիններ՝

Ուկրաինան պետք է տարածքային հարցեր քննարկի՝ հիմնվելով իրականության վրա. Մակրոն

Կիևը հակամարտությունը լուծելիս պետք է տարածքային հարցերը քննարկի՝ ելնելով ներկա իրողություններից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ուկրաինան ստիպված կլինի տարածքային հարցերի շուրջ իրատեսական քննարկումներ ունենալ»,- ասել է Մակրոնը Փարիզում Ֆրանսիայի դեսպանների համաժողովում։ «Բացառապես Ուկրաինան կարող է քննարկել այդ հարցերը՝ հակամարտությունը կարգավորելու համար»։ Ելույթը հեռարձակվել է X-ով։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «Ուկրաինայում կարգավորումը չի կարող լինել պարզ և հեշտ»։ «Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններ չեն կարող լինել առանց Ուկրաինայի մասնակցության, իսկ եվրոպական անվտանգությունը չի կարող ապահովվել առանց Եվրոպայի մասնակցության»,- ընդգծել է Մակրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս