«Հողն այրվում է Նիկոլի ոտքերի տակ. բանավիճելու հրավերը նրա հերթական շոուն է». Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու եռօրյա գրառումների մասին։
«Ինչո՞ւ հենց հիմա, որովհետև ինքը զգում է, որ հողն իր ոտքերի տակ այրվում է, զգում է, որ դա գնալով չի նվազելու, այլ ուժգնանալու է։ Ուզում է հասարակության ուշադրությունը շեղել հերթական մի շոուով, որովհետև ինքը մանիպուլյատիվ շոուների մասնագետ է։
Ի՞նչ նպատակով, պատճառը մեկն է, որպեսզի հասարակության մի հատվածի մոտ սերմանվեն մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ հասարակության նման հատված կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր երկրներում։ Օրինակ, մինչև այսօր ԱՄՆ-ում կա մի ստվար զանգված, որը մտածում է, որ երկիրը տափակ է, և արդեն 200 տարի շարունակ իրենք սիմպոզիումներ են անում, հարցազրույցներ են տալիս ու հիմնավորում՝ երկիրը տափակ է»,- նշեց Գագիկ Մինասյանը։
Նա նկատեց՝ 20 տարի շարունակ իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում բազմաթիվ միջազգային կառույցներ, նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն է ասել, որ իրեն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
«Եթե ինքն ունի նման մի բան, որը մինչև հիմա չի ասել, որովհետև իր բոլոր ասածները ջախջախվել են, ինչո՞ւ ինքը չի հրապարակել այդ նոր միտքը, որը չի ասել ու թաքուն է պահել։ Իր նպատակը շոուն է, ոչ թե ճշմարտության բացահայտումը։ Հայտնի առակում՝ աղվեսը չի հասնում խաղողին ու ասում է՝ խաղողը խակ է, հիմա ինքն այդ վիճակում է»,- հավելեց Գագիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում