Բաժիններ՝

Կառավարությունը նախատեսում է Հայաստանի տարաբնակեցման նոր նախագիծ ընդունել

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է երկրի տարածական զարգացման ռազմավարության հիմնարար փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի նորացված տարբերակի մշակումը։

Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։Նախագիծը կուղղվի տարածքների համաչափ զարգացման, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման և կայուն տնտեսական աճի ապահովմանը։

Հաշվի առնելով, որ տարաբնակեցման նախորդ նախագիծը հաստատվել է դեռ 2003 թվականին՝ ժամանակակից պայմանները պահանջում են նոր ռազմավարական մոտեցումներ։ Նախագծի նպատակն է ապահովել բնակավայրերի կայուն զարգացումը, բնակչության համար անվտանգ ու առողջ միջավայրի ստեղծումը և ազգային ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի հաջորդական մշակման հիմքում դրվելու են թափանցիկության, հավասարակշռության և արդյունավետության սկզբունքները։Նախագիծը կխթանի սոցիալ-տնտեսական առաջընթացն ու տարածքների արդար բաշխումը։

Նախագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս