Արցախի պողոտայում բախվել են Պարեկային ծառայության «Skoda»-ն ու «Opel»-ը
Դեկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Skoda»-ն և «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: