Թրամփը միլիարդատեր Ֆայնբերգին առաջադրել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Սթիվեն Ֆայնբերգին առաջադրել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։
Քաղաքական գործիչը Ֆայնբերգին անվանել է «խիստ հաջողակ գործարար» եւ ընդգծել, որ նա աշխատելու է Փիթ Հեգսեթի հետ, որը նախկինում առաջադրվել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իտալիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է միլիարդատեր, ռեստորանատեր Թիլման Ֆերտիտայի թեկնածությունը։
Մինչ այդ քաղաքական գործիչը հայտարարել էր իր կառավարությունում նոր նշանակման մասին։ Հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց կլինի Ռիչարդ Գրենելը։ Քաղաքական գործիչը նշել է, որ Գրենելը կվերահսկի աշխատանքը ամենաթեժ կետերում։ Դրանց շարքում ԱՄՆ ընտրյալ առաջնորդն անվանել է Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան։