Ռուսաստանը և ԱՄԷ-ն հանդես են եկել Սիրիայի հարցով անհապաղ միջազգային հանդիպում կազմակերպելու օգտին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել անհապաղ միջազգային հանդիպման անցկացմանը` Սիրիայում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու համար։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Վերջին օրերին Ռուսաստանի և արաբական երկրների միջև տարբեր մակարդակներում տեղի ունեցած շփումների ընթացքում Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հանդես են եկել միջազգային հանդիպման հնարավորինս արագ անցկացման օգտին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության բոլոր քաղաքական և էթնո-դավանական ուժերի մասնակցությամբ, որպեսզի տրվի ազգային երկխոսության շուտափույթ մեկնարկը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նշել են, որ նման երկխոսությունը պետք է սկսվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ամրագրված սկզբունքներին խստորեն համապատասխան։

Ռուսական կողմը նաև համապատասխան աշխատանք է տանում Սաուդյան Արաբիայի, Կատարի և արաբական այլ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031